27 Փետրվարի, 2021
134630.4 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Տնտեսության վերականգնման հնարավորություններ տեսնում եմ, քայլեր՝ ոչ. Էկոնոմիկայի նախկին նախարար
Կարևոր

Տնտեսության վերականգնման հնարավորություններ տեսնում եմ, քայլեր՝ ոչ. Էկոնոմիկայի նախկին նախարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

1993-1995 թթ. Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանի կարծիքով Արցախյան պատերազմը ներկա տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկն է, իսկ ճգնաժամի հիմնական պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:

Ըստ տնտեսագետի՝ այժմ պետք է փորձել դուրս գալ ճգնաժամից. «Լրացուցիչ ծախսեր անել, պարտքերն ավելացնել, ճիշտ կառավարել, ճիշտ մարդկանց փողը տալ և փորձել վերականգնել պահանջարկն ու առաջարկը»,- NewArmenia.am-ին ասաց նախկին նախարարը՝ հավելելով, թե մեր տնտեսության հետագա ընթացքը կախված է նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի՝ անցյալ տարի հավաքագրվել է նախատեսվածից մոտ 84 մլրդ պակաս գումար: 2020 թվականի բյուջեի նախագծով սկզբնապես ծրագրվում էր ապահովել 1 տրլն 607 մլրդ դրամի չափով եկամտյանի մասը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ցուցանիշն իջեցվել է: Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, վերահսկման և մոնիթորինգի վարչության պետ Կարեն Թամազյանը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ հարկային գերատեսչությանը հաջողվել է հավաքել 1 տրլն 523 մլրդ դրամ:

«Այժմ եթե ծախսեն այնքան, որքան պլանավորել են, դա պարտք է դառնալու»,-նշեց նախկին նախարարը՝ հավելելով. «Չեն հավաքել, որովհետև տնտեսությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր, ինչը վատ եմ գնահատում»: 

Նախկին նախարարը չի բացառոմ, որ այս տարի թոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված էլ խնդիր ունենանք: «Պետք է ավելացնել պարտքերը կամ կրճատել ծախսերը: Եթե փող չլինի, ցանկացած ծախս պետք է կրճատվի»,-ասաց Եղիազարյանը՝ շարունակելով. «Ցանկալի է չդիպչել թոշակներին և աշխատավարձերին, բայց կարելի է և դիպչել, եթե գումար չլինի: Կախված է նրանից, թե Հայաստանին պարտք կտա՞ն, թե՞ ոչ, կամ ի՞նչ տոկոսով կտան, որքա՞ն կտևի ճգնաժամը»:

Նախկին նախարարն այսօր տնտեսության վերականգնման ուղղությամբ հնարավորություններ տեսնում է, քայլեր՝ ոչ: «Պիտի տնտեսությունն աշխուժացվի, փող դրվի, ճիշտ ծրագրեր լինեն: Այդ ոչ մի բանը չեմ տեսնում էստեղ, բացի խոսակցություններից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Էկոնոմիկայի նոր նախարարի գործունեությունը, Եղիազարյանը նման պատասխան տվեց. «Ո՞ւր է էնտեղ գործունեություն, առայժմ խոսակցություններ են: Գործունեություն չկա դեռ, լինի՝ կխոսենք»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Գույքահարկի փոփոխությամբ Երևանի բյուջեն կավելանա, որի հաշվին, միգուցե, տրասնֆերտները պակասեցնեն. Արմեն Եղիազարյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին