8.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան
Սոցիալական

Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան

Կառավարությունը նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համար։

Թիրախային խմբեր են`

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանցընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններինմասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

6) տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքացուն ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն

Աշխեն
Բեռնում.....