5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «Մեր բանակը շատ ավելի մարտունակ էր 2020-ի աշնանը, քան՝ 2018-ին»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
ԱՐԴ

«Մեր բանակը շատ ավելի մարտունակ էր 2020-ի աշնանը, քան՝ 2018-ին»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:

-Պարոն Պապոյան, Ռուսաստանի փոխարտգործնախարարն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է համաձայնի համանախագահների գործունեությունը շարունակելու հետ, եթե այն, ինչ պետք էր նրան, ստացավ։

-Ըստ իրեն է Ադրբեջանն ամեն ինչ լուծել։ Մենք այդպես չենք կարծում, և այն մարդիկ ու այն երկրները, որոնք այդ գաղափարն առաջ են քաշում ու պաշտպանում են, իրենք նույնպես այդպես չեն կարծում։ Վարչապետն ինքն էլ Մոսկվայում նշեց, որ Ղարաբաղի հարցը ոչ միայն լուծում չունի, այլև բազմաթիվ հարցեր կան՝ կարգավիճակը, ապագայում ինչ պետք է լինի։ Այնպես որ չի լուծվել։

-Պարոն Պապոյան, եկեք անկեղծ լինենք, դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից ծավալվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն, պատերազմը ծավալվեց Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանը հարձակվեց, գրավեց ինչ որ իրեն պետք էր ու այդքանով հարցը փակեց։ Հիմա ի՞նչ հարց պետք է քննարկել Ադրբեջանի հետ։

-Ես կրկնում եմ։ Նախ մենք համաձայն չենք այդ դիրքորոշման, այդ դիրքորոշումների շարքի հետ, դրանց հետ համաձայն չէ Արցախի ժողովուրդը։ Այդ տարածքում ապրել են, ապրում են ու պետք է ապրեն հայերը, հայ ժողովուրդը։  Առանց հստակ կարգավիճակի ճշգրտման, ընդ որում Արցախի ժողովրդի կամքն այդ գործընթացում առանցքային դերակատարում է ունենալու, բնականաբար այդ խնդիրը լուծում չի ունեցել, չունի և ապագայում էլ չի ունենա։

-30 տարի Ադրբեջանը համաձայն չէր իրերի դասավորության հետ։ Եվս 30 տարի համաձայն չի լինելու։ Եվ ի՞նչ է լինելու։

-Չի կարող լինել այնպես, որ  հայ ժողովրդի Արցախում ապրող այդ հատվածի կամքը, նաև Հայաստանի ժողովրդի կամքը հաշվի չառնվի։ Սա, կարծում եմ, աքսիոմա է։ Քանի դեռ հայ ժողովրդի կամքը հաշվի չի առնվել, ու միակողմանի լուծումներ լինեն, բնականար որևէ կողմ համարելու է հարցը չլուծված և դա ապագայում բերելու է նոր խնդիրների։ Ադրբեջանը կարող է հայտարարել` ինչ ուզում է կամ ինչ նրա մտքով անցնում է։ Բայց թե ապագայում ինչ տեղի կունենա, կամ մենք կհամաձայնվենք դրա հետ թե ոչ, կախված է իրերի հետագա փոփոխությունից։ Մենք համոզված ենք, որ լուծումը տրված չէ, կարգավիճակի հարցը պետք է հստակ դրվի։ Այնտեղ այնքան հարցեր կան՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, ի՞նչ է լինելու արցախահայության հետ։ Հայաստանը չի կարող առանց երաշխիքների, առանց որևէ կոնկրետ գործողությունների այդ դիտարկումներն ընդունել։ Այն ստատուս քվոն, որ հիմա կա, նույնպես չի տեղավորվում ադրբեջանական դիրքորոշման մեջ։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Պետական բյուջեում հավաքագրվել է պլանավորածից 59 մլրդ դրամ ավել գումար. Գևորգ Պապոյան

Նատա Հարությունյան

ՀՀ-ի և Իրանի միջև 1 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալը իրատեսական չէ. կարծիքներ

Անի Գրիգորյան

Ես խորհուրդ չէի տա մեր քաղաքացիներին իրենց դրամային միջոցներն արտարժույթի վերածել. Գևորգ Պապոյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին