5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135152 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Բրիտանացի նախարարը կարևորել է կրակի դադարեցումը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Այլ Լուրեր

Բրիտանացի նախարարը կարևորել է կրակի դադարեցումը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է  Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին, որը կարևորել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, իսկ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Մեծ Բրիտանիան՝ որպես գործընկեր, կգործադրի  բոլոր հնարավոր ջանքերը ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Նախարար Մորթընը իր հերթին կարեւորել է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի եւ հաջողությունների վերաբերյալ:

«Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ կարեւորել է ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը  եւ  հույս հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի  բոլոր հնարավոր ջանքերը»,- հայտնել են ՀՀ Ազգային ժողովից:

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

Նատա Հարությունյան

Մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը․ Արարատ Միրզոյան

Նատա Հարությունյան

Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին