5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Սերժ Սարգսյան հեղափոխականը
Գլխավոր Նորություններ

Սերժ Սարգսյան հեղափոխականը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախկին նախագահների հարցազրույցների շքերթը շարունակվում է։ Այս անգամ էլ բազմասերիանոց սերիալներին հարիր ֆորմատով հանդես եկավ Սերժ Սարգսյանը։ Երեք ժամ տևած իր հարցազրույցով Սարգսյանը կարծես թե փորձում էր սպառել այն բոլոր հարցերը, որոնք ուղղված էին նրան այս երկուսուկես տարիների ընթացքում։

Հարցազրույցի ընտրված թեմաներն ու շեշտադրումները մեզ հուշում էին, որ հարցազրույցն ու թիրախները ուղղված էին առավելապես ներքին լսարանին, իսկ ավելի կոնկրետ՝ իր և Քոչարյանի թիմերին։ Նախ, Սարգսյանը ի պատասխան Քոչարյանի՝ հայտարարեց, որ ինքն ու իր ՀՀԿ-ն չեն մասնակցելու Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, իսկ հետո Սարգսյանն արդեն արդարանում էր իր թիմի առաջ, որ ինքը իշխանությունը ոչ թե իրենց բոլորին ատելի Փաշինյանին է հանձնել, այլ Կարեն Կարապետյանին, այլ հարց որ, փաստորեն, Կարապետյանը ապաշնորհ գտնվեց այդ իշխանության կորստի հարցում։ Պնդումն, իհարկե, տակտիկական առումով ձեռնտու քայլ էր ներկա իշխանությունների հասցեին, որովհետև որքան էլ որ դեպքից դեպք քննարկվում է Կարապետյանի վերադարձը որպես ռուսիո թեկնածու, նրան հարվածելու գործը փաստորեն Սարգսյանը իր վրա է վերցնում։ Դե մեղադրանքը ապաշնորհության, իսկ միգուցե նաև Փաշինյանի հետ համագործակցության ու իշխանության հանձնման այլ բան չէ, քան Կարապետյանի քաղաքական կերպարի թաղումը։ Պատասխանը ուշացնել չտվեց, երբ Կարապետյանը ֆբ էջում անմիջապես հրապարակեց իր ու Վազգեն Մանուկյանի նկարը, ակնարկելով որ ինքը հականիկոլական է ու ընդդեմ այս իշխանությունների։

Մյուս կողմից, հատկանշական է նաև Սարգսյանի՝ իրերի և երևույթների գնահատման մոտեցումը և բառապաշարը։ Քանիցս կրկնված Փաշինյանի մականունը՝ «կապիտուլյանտ», որքան էլ բացասական երանգավորված, բայց այնուամենայնիվ դրական է, քանի որ հեռու է դավաճան տերմինաբանությունից։ Դե կապիտուլյանտն ու դավաճանը տարբեր են, ի օգուտ առաջինի՝ չարյաց փոքրագույն շեշտադրման։ Հետաքրքրական է, որ Սարգսյանը այստեղ իր ոճի մեջ է։ Ինչպես 10 տարի դրսում ազատագրված հողերի վերադարձ էր բանակցում, իսկ ներսում ոչ մի թիզականություն քարոզում, այնպես էլ այստեղ, փեսա Միշիկի մեդիան Փաշինյանին  դավաճանության մեջ է խարանում, իսկ նույն ալիքով Սարգսյանը Փաշինյանին «անմեղ» կապիտուլյանտ է հռչակում։ Ավելին, Սարգսյանը նաև ուղղակիորեն ընդունեց Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը շեշտելով, որ Փաշինյանին թեև խաբված, բայց ժողովուրդն է ընտրել, այսինքն նա լեգիտիմ ու լեգալ ղեկավար է, այլ հարց, որ այդ ընտրությունը սխալ էր։ Իհարկե սյուռռեալիզմի շարքից է խոսել Սերժ Սարգսյանի լեգիտիմության գնահատականների, իշխանության ժողովրդավարական մոդելի և այլնի մասին, բայց փաստը մնում է փաստ։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ակամայից իրեն դիրքավորում է հեղափոխության պաշտպանների ճամբարում, խոսելով լեգիտիմ ընտրված իշխանությունների, կապիտուլյացիայի այլ ոչ թե դավաճանության և հողեր վերադարձնելու իր տարիների երազանքի մասին, թատրոնի ժանրի իսկական կանոններով մեղադրելով ոչ մի թիզականներին, որ ինքը առավելապաշտությանը դեմ է եղել, իսկ ոչմիթիզականությունը իրենց կործանել է։ Այսինքն՝ հանրային տրամադրությունների արդյունքում ենք հասել այս ամենին և կրկին այն  տրաբամանությամբ, որ իրենց իշխանությունն էլ պատրաստվում էր հողեր հանձնել, բայց ավելի «լավ» պայմաններով, իսկ նոր իշխանությունների ապիկարությունը այդ պայմանները ի չիք դարձնելն ու կապիտուլյացիան, այլ ոչ թե հողերի վաճառքն ու դավաճանությունը։ Կարճ ասած, ամենաիսկական հեղափոխության պաշտպան Սերժ Սարգսյան, տրագիկոմեդիա երկու արարով։

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ մեսիջներ մանիպուլյատիվ էին. հակադրվում էր նաև Ռոբերտ Քոչարյանին. Գ. Մադոյան

Նատա Հարությունյան

Ինչի մասին չխոսեց Սերժ Սարգսյանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին