5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135164.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը
Այլ Լուրեր

ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մտադրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, ուզում եք այդ կոնտինգենտը մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞, դա արդա՞ր է»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ ինքնիշխանությունը լեզուներով պայմանավորված չէ: ԼՀԿ ղեկավարը բերեց Շվեյցարիայի օրինակը, որը 1-ից ավելի պաշտոնական լեզուներ ունի, և հարցրեց՝ հիմա այն սուվերեն չէ՞:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին