5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135164.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ստեփանակերտի քաղաքապետը սրտացավ անհատներին կոչ է անում մասնակցել պատերազմի հետևանքների վերացմանը
Այլ Լուրեր

Ստեփանակերտի քաղաքապետը սրտացավ անհատներին կոչ է անում մասնակցել պատերազմի հետևանքների վերացմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջով հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրաետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը` 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է:

Բացի այդ, աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն: Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը….»,- նշել է Դավիթ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին