5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135168 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ադրբեջանի տարածքում 1456 անշարժ հուշարձաններ կան․ ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախ առաքելություն կուղարկի
Այլ Լուրեր

Ադրբեջանի տարածքում 1456 անշարժ հուշարձաններ կան․ ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախ առաքելություն կուղարկի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախում 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց՝ Ադրբեջանը հարձակվեց, պատերազմը տևեց 44 օր: Հայկական կողմը ծանր պարտություն կրեց՝ ունենալով մարդկային ու տարածքային մեծ կորուստներ: Սակայն այսքանով ամենը չավարտեց, քանի որ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը թիրախավորեց նաև հայկական մշակութային ժառանգությունը, իսկ հաղթանակից հետո հայկական մշակութային օջախների գլխին կախված վտանգը մեծացավ:

Արցախի ՄԻՊ-ը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Ադրբեջանը պատերազմական գործողությունների ընթացքում արդեն իսկ սկսել էր թիրախավորել հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ 2 անգամ խոցվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Ղազանչեցոցը: 

NewArmenia.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ քայլեր են արվում Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության համար: Մեզ վստահեցրեցին՝ հարցն ԱԳՆ ուշադրության կենտրոնում է, ԱԳՆ-ն ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրվանից  քայլեր է ձեռնարկել՝ միջազգային հանրության ուշադրությունը խնդիր վրա սևեռելու համար:

«Արտաքին գործերի նախարարությունն ակտիվ համագործակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցով զբաղվող միջազգային այլ կառույցների ու կազմակերպությունների հետ: Նրանից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակությին ժառանգության պաշտպանության առնչությամբ: Բացի այդ, 2020 թ. նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել Արցախ առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ տարածաշրջանի պատմամշակութային և կրոնական ժառանգությանը տեղում ծանոթանալու և դրանց արդյունավետ պահպանման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով: Առաքելության իրականացման հարցն այսօր օրակարգում է՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանն իր ոչ կառուցողական քաղաքականությամբ փորձում է  խոչընդոտել դրա կյանքի կոչմանը»,- ասաված է ԱԳՆ պատասխանում:

Մինչ հայկական կողմը քայլեր է անում, միջազգային հանրությունն էլ՝ փորձեր, Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած շրջաններում արդեն սկսեց քանդել հայկական հուշարձանները ու եկեղեցիները. Շուշիի Կանաչ եկեղեցին, «Վերածնված Թալիշ» հուշարձանը, Մեխակավանի եկեղեցին ու հուշարձաններն արդեն իսկ դարձել են ադրբեջանական վանդալիզմի թիրախ: Սա ամենը չէ՝ ադրբեջանցինեը պղծում են նաև հայկական գերեզմանները:

Անի Արամի

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Նմանատիպ Հոդվածներ

Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը. «ՀՀ»

Սերինե

Հուշարձանների իրազեկման արշավը հետաքրքրություն է առաջացրել. ստեղծվել է կամավորների գրանցման ցանց

Աշխեն

ԿԳՄՍ նախարարությունը հուշարձանների պահպանության հետ կապված իրազեկման արշավ է սկսել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին