8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136233.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ուենդի Մորթընը ողջունել է Հայաստանի համայնքներին աջակցելու ՄԹ նախաձեռնությունը
Այլ Լուրեր

Ուենդի Մորթընը ողջունել է Հայաստանի համայնքներին աջակցելու ՄԹ նախաձեռնությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ողջունել է նոր նախաձեռնությունը, որով աջակցություն է տրամադրվելու Հայաստանում կորոնավիրուսի և ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Այս մասին Մորթընը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ողջունում եմ Միացյալ Թագավորության` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նոր նախաձեռնությունը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի՝ Covid19-ի և հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Միասին մենք կամրապնդենք դիմակայունությունը արտակարգ իրավիճակների նկատմամբ ու կվերականգնենք հանրային ծառայությունները»,- մասնավորապես ասվում է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի գրառման մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին