5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135168 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ձու նետելու համար ձվեր է պետք
Գլխավոր Նորություններ

Ձու նետելու համար ձվեր է պետք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տարիներ առաջ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր Թոնի Բլեերը, կրթական ռեֆորմների պատճառով ճաշակեց տորթի կրեմ։ Դա տեղի ունեցավ ոչ ինքնակամ և ոչ ավանդական ճանապարհով։ Զայրացած ուսուցչուհիներից մեկը մի ամբողջական տորթ նետեց վարչապետի դեմքին։ Ուսուցչուհուն ոչինչ չարեցին, քանի որ դա համարվեց բողոքն արտահայտելու լեգիտիմ միջոց՝ քաղաքական ակցիա։ Ավելին, տորթը շպրտելուց հետո ուսուցչուհին չփախավ դեպքի վայրից։

Մարդկության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ այս կամ այն ուտելիքը, միրգը, բնության բարիքը օգտագործվում են քաղաքական նպատակներով։ Բոստոնյան թեյախմությունը, բանանային ընդվզումները, տորթերի շքերթը, շաքարի կարկուտը, ինչու ոչ, նաև կարտոֆիլը, շատ հաճախ ստանում են երկրորդ՝ քաղաքական գործառույթ։

Հայոց քաղաքական օրակարգում իր ուրույն տեղն ունի ձուն։ Թերևս սա խիստ խորհրդանշական է, եթե նկատի ունենանք ձվի պաշտամունքը հեթանոսական աշխարհում, այն խորհուրդները որոնք մարդիկ դրել են ձվի մեջ և ի վերջո դրա առնական իմաստը՝ «ձվեր ունենալ»։ 2000-ականների սկզբին ձվահարումներից օգտվում էին իշխանությունները, երբ ուղղորդված անձինք ձու էին նետում ընդդիմադիրների վրա ու դիմում փախուստի։ Դրանք, իհարկե, հիմնականում լինում էին 4*4(դոռդ ջհար) գլխով, հիդրավլիկ վզով, թափած ուղեղով «ախռանիկներ», բայց ակցիայի էությունը դրանից չէր փոխվում։

Ասել կուզե, ձու նետելը քաղաքական դիրքորոշման, բողոքի ակցիայի որոշակի տեսակ է։ Իհարկե, հետևանքներ լինում են, հատկապես հագուստի վրա, սակայն ժամանակակից գիտությունը հոգացել է, որ այդ հարցը ևս կարգավորվի։ Ինչևէ, նման դեպքերի մենք վերջին շրջանում շատ ենք ականատես լինում։ Ընդդիմադիր քաղաքացիների մի խումբ օգտվում է ձվահարման իրավունքից։ Բոլորովին վերջերս դա տեղի ունեցավ Գյումրիում` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ։ Մարդկանց մի խումբ որոշել էր իր աջակցությունը հայտնել գործող վարչապետին և հանրահավաք էր կազմակերպել։ Այս փոքրիկ գրվածքում մենք խնդիր չունենք հասկանալու այդ հավաքի տարբեր շերտերը։ Ակնառու էր մի դրվագ, երբ «դժգոհող» քաղաքացիներից մեկը ձու նետեց հավաքի մասնակիցների վրա ու դիմեց փախուստի։ Իհարկե, ճողոպրել չհասցրեց ու Գյումրու մշակութային կենտրոնում ենթարկվեց «չափալախ պերֆորմանսի»։

Այս դրվագը մի շարք հարցեր է առաջացնում։ Ինչո՞ւ էր նա գործում միայնակ։ Չէ՞ որ շատերն ասում են, որ գործող իշխանություններից դժգոհության մեծ ալիք կա։ Այդ դեպքում ձվահարը կարող էր ունենալ դաշնակիցների մեծ խումբ և խուսափել անցանկալի հետևանքներից։

Երկրորդ, եթե դու համոզված ես քո քաղաքական հայացքներում և ձու ես նետում որպես բողոքի դրսևորում, ապա ինչո՞ւ ես փախչում։ Արդեն վերևում պարզեցինք, որ ձու նետելն ինքնին նաև քաղաքական բողոքի արտահայտման ձև է ու բավականին անվնաս։ Ձվի մեկ հարվածով մարդ դժվար սպանես։ Իսկ եթե բողոք ես արտահայտում, ապա մնա ու դարձիր լսելի։ Փախուստը նշանակում է, որ ի սկզբանե իմացել ես՝ վատ բան ես անում։

Իսկ հնարավո՞ր է, որ դա ուղղորդված էր։ Հնարավոր է, եթե հաշվի առնենք, թե ովքեր են ներկայիս ընդդիմադիրները։ Իսկ ներկայիս ընդդիմադիրների զգալի մասը նախկին իշխանավորներն են։ Պատմական վավերագիրներն ասում են, որ ձու նետելու ու հետո փախչելու մեթոդը կիրառության մեջ է մտել հենց նրանց իշխանության օրոք։

Եվ ինչպես անշնորհք ու անփառունակ կառավարել են երկիրը, այնպես էլ այսօր չեն կարողանում, իբր, քաղաքական իրենց ակցիային բովանդակություն հաղորդել։

Մի ձվի պատմություն։

Խմբագրի խոսք

Նմանատիպ Հոդվածներ

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատորի վրա․ տեսանյութ

Նատա Հարությունյան

Աշխատանքից դուրս գալու դիմումները պատրաստ են, չենք ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Սերինե

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին