26 Փետրվարի, 2021
134390.4 By Google Analytics 25.02.2021
Գլխավոր » Միշտ ասել եմ ու ասում եմ՝ մի շահարկեք որդուս լուսանկարները կամ անունը. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Այլ Լուրեր

Միշտ ասել եմ ու ասում եմ՝ մի շահարկեք որդուս լուսանկարները կամ անունը. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի պատերազմից հետո քաղաքական տարբեր շրջանակներ օգտագործում են զոհված տղաների նկարները: Ընդդիմության հանրահավաքներին հրավիրող տեսահոլովակներում էլ է սա նկատելի։

NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցեց Արցախի պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս է վերաբերում որդու նկարը շահարկելուն:

«Միշտ ասել ու ասում եմ, որ չշահարկեն, խնդրել եմ, որ լրատվականներն էլ այդ թեման անցնեն առաջ ու չշահարկեն: Չի կարելի, ժողովուրդ ջան, ու ոչ միայն իմ տղայի հետ կապված, այլև ընդհանուր, սիրուն չի: Ով շահարկում է, թող վերցնի իր վրա, եթե իրեն դա հաճելի է, որ իր երեխուն շահարկեն, ուրեմն մեզ համար էլ  է հաճելի»,- ասաց Արտակ Հովհանիսյանը:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ սկզբնական ժամանակահատվածում ավելի շատ էր շահարկվում:

«Հիմա քչացել է, բայց ոստիկան չեմ, որ ամեն անգամ ամեն մեկի գրածի կամ ասածի հետևից ընկնեմ: Կրկնում եմ, եթե մեկին  դուր է գալիս, որ իրա զավակի անունը շահարկեն՝ կլինի ընդդիմություն, թե իշխանություն, թե լրագրող, ուրեմն՝ մենք էլ կարանք շահարկենք իրենց երեխաների անունները: Ի՞նչ է, անպայման ուզում են կոպիտ ասեմ, որ սադրանք լինի: Միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ չկամ ու դա ինձ չի հետաքրքրում ու ոչ շահարկեն, ոչ ասեն: Մեկ է՝ մենք այն ազգն ենք, որ ինչ ասենք ու անենք, մեկ է՝ ասելու են, որ չամիչը պոչով էր»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ա․ Օ․

Նմանատիպ Հոդվածներ

Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչ է անում բոլորին ամեն կերպ օգնել հայոց բանակին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին