5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135164.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Վրաստանի COVID–վիճակագրություն. որտեղ են ավելի շատ ախտահարվածներ
Աշխարհ

Վրաստանի COVID–վիճակագրություն. որտեղ են ավելի շատ ախտահարվածներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման 388 նոր դեպք, հաղորդվում Է Stopcov.ge կառավարական կայքում:

Վերջին օրը Վրաստանում կատարվել Է կորոնավիրուսի 16 391 թեստ, որից 10 091-ն հակագեների եւ 6 300-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի: Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսի դրական դեպքերի ցուցանիշը վերջին օրը կազմում Է 2,37 տոկոս: Վերջին 14 օրը միջին օրականը՝ 2,7 տոկոս, վերջին շաբաթում՝ 2,4 տոկոս: Վարկաման նոր դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում Թբիլիսիին՝ 182 հիվանդ: Ներկայումս երկրում արձանագրված Է վարակման 3 672 ակտիվ դեպք, որից 1 813 մարդ բուժում Է անցնում կլինիկաներում, 232-ը՝ քովիդ-հյուրանոցներում, իսկ 1 627-ը՝ բուժվում Է տանը: Այս պահին 356 մարդու վիճակը գնահատվում Է որպես ծանր, թոքերի արհեստական օդափոխման ապարատին Է միացված 106 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համավարկն սկսվելու սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել Է ավելի քան 260 հազար դեպք, մահացել Է 3 406 մարդ, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

Նատա Հարությունյան

Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Անի Գրիգորյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 396 մարդ, մահերի թիվն ավելացել է 19- ով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին