5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Աբսուրդի ժանրից է ռիսկային խմբերում չներառված անձանց պատվաստման արժեքի մասին խոսելը․ ԱՆ-ն՝ COVID 19-ի դեմ պատվաստման մասին
Գլխավոր Նորություններ

Աբսուրդի ժանրից է ռիսկային խմբերում չներառված անձանց պատվաստման արժեքի մասին խոսելը․ ԱՆ-ն՝ COVID 19-ի դեմ պատվաստման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է, որ փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին բնակչության երեք տոկոսը կկարողանա պատվաստվել COVID19-ի դեմ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ պատվաստումը կազմակերպվելու է երկու փուլով․ «Առաջին փուլով կպատվաստվեն ռիսկային խմբում ներառված անձանց մի խումբը, իսկ երկրորդով՝ երկրորդ խմբում ներառվածները»։

Ռիսկային խմբերում ներառված են տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, դասախոսները, ուսուցիչները, զինծառայողները և այլք։

«Ռիսկային խմբերի համար պատվաստանյութ ձեռք բերելը պետպատվերի շրջանակում է, իսկ ոչ ռիսկայինների պատվաստամն արժեքի մասին խոսելն այս պահին աբսուրդի ժանրից կլինի, դեռ հստակ որևէ բան ասել չենք կարող»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակն ու ընդգծեց, որ համավարակի դեմ պատվաստվելը Հայաստանում կրելու է բացառապես կամավորական բնույթ, և ոչ մի պարտադրանք չի լինելու։

Համավարակի դեմ պատվաստման գործընթացը չի տարբերվելու սովորական պատվաստումների ընթացակարգից, ցանկացողները պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկա։

Հավելենք, որ COVID 19-ի դեմ պատվաստվելու համար Հայաստանը ձեռք է բերել «Սպուտնիկ-V» պատվաստանյութը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Նատա Հարությունյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին