5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով դատական նիստը (ուղիղ)
Գլխավոր Նորություններ

Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով դատական նիստը (ուղիղ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվում է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, մեղադրվում է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով։

2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը՝ սրճարան եկած երկրորդ նախագահին ողջունելու փորձ անելուց հետո։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության համար, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չէր անցկացրել։

Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականին Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով վճռին ու ուղարկել նոր քննության։

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞վ է Պողոս Պողոսյանի սպանության գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը

Նատա Հարությունյան

«Թող Քոչարյանը գա դատարան, տեսնենք՝ ինչ էր ուզում ասել». «Պապլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդի

Diana Amirkhanyan

Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազության բողոքի քննությունը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին