5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135164.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խումբը չվերականգնի իր աշխատանքները․ Ստեփան Գրիգորյան
Այլ Լուրեր

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խումբը չվերականգնի իր աշխատանքները․ Ստեփան Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց,  որ ռուս-թուրքական հարաբերությունները վերջին 3-4 տարիներին բավական մերձեցված են, իսկ  որ Հայաստանի համար այդ մերձեցումը վտանգավոր կարող էր լինել, ևս ակնհայտ էր։

«Ռուսաստանը մերձեցավ Թուրքիայի հետ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվեր ի օգուտ Ադրբեջանի, և միաժամանակ Ռուսաստանը բանակցային գործընթացը սկսեց դուրս թողնել Մինսկի խմբից։ Հիմա պետք չէ զարմանալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պարբերաբար կատարվող հանդիպումներից և հեռախոսազանգերից։ Շատ հասկանալի է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, որովհետև Ռուսաստանը պատերազմի ժամանակ մեզ շրջանցեց, ավելին՝ Ռուսաստանը նույնիսկ հիմա ամեն ինչ անում է ի օգուտ Ադրբեջանի, քանի որ Ռուսաստանը Թուրքիայից ստացավ հավաստիացում առ այն, որ Թուրքիան իր քայլերով  կշարունակի թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, ինչը Ռուսաստանին շատ է պետք, իսկ Ադրբեջանը խոստացավ մոտենալ ԵԱՏՄ-ին։ Այդ խոստումների դիմաց Ռուսաստանից պահանջեցին Ղարաբաղը։ Հիմա Պուտինը սպասում է այդ խոստումների կատարմանը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ փաստորեն, Վլադիմիր Պուտինը զանգել էր, որ հասկանար՝ իրեն տրված խոստումները ե՞րբ են կատարվելու, Գրիգորյանն ասաց, որ գլխավոր նպատակը դա է եղել։ Գրիգորյանը դժվարանում է ասել՝ Թուրքիան և Ադրբեջանը կկատարե՞ն իրենց խոստումները, թե՞ ոչ, բայց, քանի որ, ըստ նրա, Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր էր Ղարաբաղը, կոպիտ ասած, հետ վերցնել Հայաստանից։

«Եվ, միգուցե իրենց խոստումները ինչ-որ չափով կկատարեն կամ կխաղան, բայց, վստահ եմ, որ իրենք ամբողջությամբ Ռուսաստանի ուզածը չեն կատարի, իսկ թե Ռուսաստանն ինչ քայլերի կդիմի այդ պարագայում, դժվար է ասել»,- ասաց Գրիգորյանը։

Կարծիքների հետ, որ Հայաստանն այլևս տարածաշրջանից մեկուսացվել է և որևէ հարցի քննարկման չի մասնակցում, Գրիգորյանը մասամբ է համաձայն․ «Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն իր սուվերենության մեծ մասը տվեց Ռուսաստանին՝ պարզ է, որ մեր գործոնը թուլանում է։ Այդ տարրը կա, որ Թուրքիան ու Ռուսաստանը Հայաստանի հետ հաշվի չեն նստում, բայց չեմ կարող ասել, որ բոլոր գործընթացներից դուրս ենք թողնված»։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խումբը չվերականգնի իր աշխատանքները, որովհետև սպասում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կատարեն իրենց խոստումները․

«Եթե խոստումները չկատարեն, միգուցե Ռուսաստանն ակտիվացնի Մինսկի խումբը։ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, սակայն, պետք է լինի այն, որ ցանկացած դեպքում Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվի»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի մոտ ապագայում․ Գրիգորյանը՝ Մեդվեդևի մեսիջների մասին

Սերինե

Նույնիսկ այս լրջագույն կորուստներից հետո ԱԳՆ-ն շարունակում է չաշխատել․Ստեփան Գրիգորյան

Սերինե

Աշխարհը լարվում է Թուրքիայի դեմ, սանկցիաներ կլինեն․ Ստեփան Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին