5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Հանրահավաքի մարդաշատությունը պայմանավորված էր մեծ ռեսուրսի կիրառմամբ և իշխանությունների սխալ քայլերով․ Արմեն Բաղդասարյան
Այլ Լուրեր

Հանրահավաքի մարդաշատությունը պայմանավորված էր մեծ ռեսուրսի կիրառմամբ և իշխանությունների սխալ քայլերով․ Արմեն Բաղդասարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

 «Հայրենիքի փրկության շարժումը» երկարատև դադարից հետո փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում իրականացրեց հերթական հանրահավաքը։

Մինչ քաղաքագիտական և իշխանական դաշտը պնդում էին, թե այդ շարժումը սպառել է իրեն և չի կարող մարդկանց համախմբել, այնուամենայնիվ, ընդդիմադիր այդ կուսակցություններին հաջողվեց ապահովել բավականին մարդաշատ հանրահավաք։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը մարդաշատությունը պայմանավորեց երկու հանգամանքով՝ բավականին մեծ ռեսուրսի կիրառում եւ իշխանությունների սխալ քայլերը, որոնք մարդկանց մեջ դժգոհության նորանոր ալիքներ են հրահրում։

«Նկատելի էր, որ «Բարգավաճ Հայաստանը» բավական ակտիվ էր, իր կողմնակիցներին բերել էր հանրահավաքի, ինչը մարդկանց թվի վրա իրական ազդեցություն էր ունեցել։ Ճիշտ է, այնտեղ իբր թե Վազգեն Մանուկյանն էր թիվ մեկ ֆիգուրը, բայց ակնհայտ էր, որ այդ ռեսուրսների ներդրմամբ քաղաքական ուժերը փորձում էին ցույց տալ, որ իրենք են հիմնական դերակատարները, դա կլինի Ռոբերտ Քոչարյան, կլինի ԲՀԿ, թե ՀՀԿ, որնք ևս բավական ակտիվ էին»,- ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ներկա չէին հանրահավաքին, քանի որ սպասում են, որ ավելի շատ մարդ հավաքվի․

«Բայց դատելով այս հանրահավաքի մարդաշատությունից, հզորությունից՝ կարծում եմ, որ հաջորդ հանրահավաքի դեպքում նրանց տեսնենք ավելի ակտիվ դերակատարմամբ, հնարավոր է՝ նույնիսկ ելույթներով հանդես գան»։

Քաղաքագետի համոզմամբ՝ մեկնարկած անհնազանդության ակցիաները կշարունակեն լինել ավելի  մարդաշատ, «քանի որ իշխանությունները հնարավոր բոլոր տխմարություններն անում են»։

«Օրինակ՝ ինչ-որ մարդկանց են ձերբակալում, ֆեյքերի հետևից են ընկել՝ իրական խնդիրները թողած։ Այդ ամենը, բնականաբար, նպաստում է մարդկանց մեջ զայրույթի, բողոքի ավելի մեծ ալիքի, ինչը գնալով ավելի կուժեղանա»։

Բաղդասարյանն իշխանությունների նման գործելակերպը պայմանավորեց նրանով, որ նրանք այլ ռեսուրս այլևս չունեն և փորձում են ռեպրեսիաների միջոցով փորձել կանխել դժգոհության հնարավոր մեծ ալիքը․

«Կարծում եմ՝ այն լրիվ հակառակ արդյունքը կունենա, ինչն արդեն տեսանելի է, բայց ուժայիններից բացի՝ այլևս այլ ռեսուրս չունեն, փորձում են դա օգտագործել, ինչն ավելի կսրի իրավիճակը, որովհետև պատմության ընթացքում որևէ ուժ չի կարողացել ռեպրեսիաների միջոցով իշխանություն պահել»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Այսօրվա հանրահավաքից հետո Փաշինյանի դիրքորոշումն ավելի կկոշտանա․ քաղաքագետ

Անի Գրիգորյան

Ընդդիմությանն ավելի ձեռնտու է սրել ներքաղաքական կյանքը և հասնել արտահերթի առանց այս իշխանության․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

«Ռուսաստանը «լվաց ձեռքերը» և պատանդների, ռազմագերիների հարցը թողեց հայ-ադրբեջանական բանակցությունների վրա». քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին