5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «IDEX 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն ՀՀ-ի տաղավարը չէ դատարկ
Այլ Լուրեր

«IDEX 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն ՀՀ-ի տաղավարը չէ դատարկ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աբու Դաբիում Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին: Ցուցահադեսի առաջին օրվանից հետո  սոցիալական ցանցերով նկարներ տարածվեցին, որ ՀՀ-ի տաղավարը դատարկ է՝ ի տարբերություն այլ պետությունների, այդ թվում՝  Ադրբեջանի:

Սակայն ուշագրավն այն է, որ  դատարկ  են նաև Գերմանիայի, Բելգիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և  որոշ այլ երկրների համար նախատեսված տաղավարները, իսկ պատճառն այն է, որ ամենը ներկայացված է «բուկլետներով» և անիմացիոն հոլովակներով: ՀՀ-ի տաղավարում ներկայացված որոշ ընկերություններ էլ իրենց արտադրանքն այդ կերպ են ներկայացրել:

Նշենք նաև, որ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։  Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար՝ կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։

Հիշեցնենք, որբ  Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է 14 հայկական ընկերությունով:

Возможно, это изображение (в помещении)
Возможно, это изображение (в помещении)
Возможно, это изображение (в помещении)
Возможно, это изображение (мебель и в помещении)

Нет описания фото.
Возможно, это изображение (1 человек, экран, в помещении и текст «Todas Flight Cameras lhCa BCAD HCAD Facial Recognition 9,897»)
Возможно, это изображение (экран, в помещении и текст «OSMAG Mobile Antenna Masts OSMAG www.smam.de www.smam.de OSMAG tobile Antenna SMAG Mobile Antenna Masts»)
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, в помещении и текст «ARMENIA»)
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
Возможно, это изображение (1 человек и стоит)
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին