5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այս պահին չի գործում. Տարոն Սիմոնյան
Իրավունք

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այս պահին չի գործում. Տարոն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը լուծարման եզրին է, ավելին՝ արդեն տևական ժամանակ է` նիստեր չեն կայանում: 

NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցեց հանձնաժողովի անդամ, ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ, ով նույնպես նիստերին չի մասնակցում:

«Աննպատակահարմար եմ համարում հիմա դրանով զբաղվել, քանի որ հիմա խնդիրներ կան, որոնք առաջնային են: Իմ կարծիքը կիսում են նաև իրավաբան-գիտնականները, իհարկե, ոչ բոլորը, բայց, կարծես, մեծ մասը համակարծիք են: Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ հանձնաժողովը չի աշխատում: Անձամբ ես չեմ մասնակցում նիստերին, տեղյակ եմ, որ շատերը չեն մասնակցում, ու նիստեր չեն կայանում»,-  ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ցանկանում են, որ սահմանադրական հանձնաժողովը շարունակի իր բնականոն աշխատանքը. «Ենթադրում եմ, որ նրանց համար ամեն ինչ նախկինն է, ու իրենց համար ոչինչ չի եղել, համենայն դեպս իրենց պահվածքը սրա մասին է խոսում»,- շարունակեց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական հանձնաժողովի լուծարման հնարավորությանը, Տարոն Սիմոնյանը նման զարգացումը չբացառեց:

«Վերջերս նման քննարկումներ արել են ու որոշել են չցանկացողներին փոխարինել այլ ցանկացողներով: Չգիտեմ՝ սա շարունակություն կունենա, թե՝ ոչ, բայց կարծես թե նման մտքեր կան: Վարչապետի որոշմամբ ձևավորված հանձնաժողով է, ու ինքն էլ իրավասու է նոր կազմով հանձնաժողով ձևավորել»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ենթադրում էր, որ գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվի հանրային քննարկման և կներկայացվի վարչապետի աշխատակազմին։ Ըստ որոշման՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է պատրաստ լիներ փոփոխությունների նախագիծը:

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Երբ մենք էինք առաջարկում, ասում էին սխալ է, հիմա ասում են ճիշտ է ու նախագիծ են բերում․ Սիմոնյանը՝ Ներքին գործերի նախարարության մասին

Անի Գրիգորյան

Արցախի վերաբերյալ տարածվող լուրերն ավելի շատ տեղեկատվական աղմուկ են․ Տարոն Սիմոնյան

Նատա Հարությունյան

Չի կարելի հիմա հրաժարվել բոլոր հնարավոր միջազգային հարթակներից․ Սիմոնյանը՝ Հարությունյանի որոշման մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին