26 Փետրվարի, 2021
134364.8 By Google Analytics 25.02.2021
Գլխավոր » Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Ճամբարակի լեռնանցքում և Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
Այլ Լուրեր

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Ճամբարակի լեռնանցքում և Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Կապանի տարածաշրջանների, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Ճամբարակի լեռնանցքում և Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին