26 Փետրվարի, 2021
134377.6 By Google Analytics 25.02.2021
Գլխավոր » Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Կադիրովի ազգականին. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Կադիրովի ազգականին. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։

ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաեւ Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը եւ խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին