26 Փետրվարի, 2021
134374.4 By Google Analytics 25.02.2021
Գլխավոր » «Եթե երկու ոտքով ամուր չկանգնենք իրականության մեջ, այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա»․ «Փաստ»
թերթերի տեսություն

«Եթե երկու ոտքով ամուր չկանգնենք իրականության մեջ, այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա»․ «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմից հետո հասարակության մեջ կուտակվել է խիստ բացասական էներգիա։ Բացի դա, նկատելի է, որ մարդիկ շարունակում են հաշվի չնստել ուրիշների կարծիքի հետ, վիրավորել իրար, հանդուրժողականությունը զրոյական մակարդակի վրա է։ Հաշվի չեն առնում մեկը մյուսի կարծիքը, քաղաքական հայացքները։ Սա հատկապես նկատելի է համացանցային տիրույթում, որն անվերահսկելի է։ Սրա հետ մեկտեղ՝ գաղտնիք չէ, որ հետպատերազմական շրջանում մեր հասարակությունը պետք է առավել միասնական լինի երկիրը ոտքի հանելու համար, սակայն այդ միասնականությունը, մեծ հաշվով, նկատելի չէ, չհաշված անհատական նախաձեռնությունները։

Մինչդեռ հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է հոգեբանորեն կայուն և առողջ հասարակություն, որը խորապես կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երկրում, և որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է՝ այս դեպքում ամենագլխավոր հարցերից մեկը հասարակության հոգեկրթումն է։ «Մարդը պետք է առաջին հերթին գիտակցի իր զգացումները, որովհետև հաճախ բոլորս մեր ներքին տագնապները, չլուծված խնդիրները նետում ենք ուրիշների վրա։ Հասարակությանը հոգեկան առողջության տեսանկյունից պետք է դարձնենք ավելի գրագետ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմաների արդյունքում մարդիկ դառնում են ավելի կոնֆլիկտային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Նշում է՝ բանալի հարցերից մեկն էլ հետևյալն է՝ իսկ ո՞վ է մեր թշնամին։ «Մենք թշնամու հստակեցված կերպար չունենք և հաճախ թշնամի փնտրում ենք մեր մեջ, որովհետև այդ էներգիան պետք է պարպենք։

Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Երկու տասնամյակից ավելի մենք հաղթողի կարգավիճակում էինք, հիմա անցել ենք հակառակ՝ պարտվողի կարգավիճակ։ Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել։ Հիմա մեզ մոտ անորոշություն է։ Այս ամենի հետ մեկտեղ ապագայի խնդիրները հստակ չեն, ամեն օր նոր սթրեսների ենք ենթարկվում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է դիսթրես, որի հետ միաժամանակ չունենք որևէ պոզիտիվ լուր, լրատվամիջոցներին հետևելիս միայն բացասական լուրերի տարափ է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ բացասական ինֆորմացիան տագնապային կուտակումներ է առաջացնում՝ ապագայի անորոշություն, հուսահատություն, երեխաների համար մտահոգվածություն։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին