5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135155.2 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » «Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերը ստիպել են իրենց աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին. «Ժամանակ»
թերթերի տեսություն

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերը ստիպել են իրենց աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերեր Գուրգեն և Ալիկ Զաքարյանները ստիպել են ընկերության աշխատողներին մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

Աշխատողները մեզ պատմեցին, որ ստիպելուց բացի, ընկերության սեփականատերերը, որոնք այս պահին էլ անցնում են տարբեր քրեական գործերով, աշխատողներին խոստացել են նաև, որ հանրահավաքի օրվա համար նրանք բացակա չեն ստանա։ Ավելին` այդ օրվա համար խոստացվել են նաև պարգևավճարներ։

Հիշեցնենք, սակայն, անցած տարի, երբ աշխատողները մեկ օրով գործադուլ էին իրականացրել, որը իրենց իրավունքն է, նրանցից մեծ մասին աշխատանքի չներկայանալու հիմնավորմամբ հեռացրել էին աշխատանքից։ Այդ աշխատողները ներկայումս դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից ազատելու որոշումը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին