26 Փետրվարի, 2021
134364.8 By Google Analytics 25.02.2021
Գլխավոր » Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում
Քաղաքականություն

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ վարչապետն արդեն կառավարության 3-րդ մասնաշենքում է. նա խորհրդակցություն է անցկացնում շրջակա միջավայրի նախարարությունում:

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ուղղակի որևէ հանրային հենարան երկրում չունի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին