12 C
Yerevan
7 Մարտի, 2021
136188.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 25 ցուցարար
Այլ Լուրեր

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 25 ցուցարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի 25 մասնակցի։

Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:

«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները սկսվել են Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։ Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին։

Նմանատիպ Հոդվածներ

Փարիզում հարյուրավոր ցուցարար ֆերմերներ տրակտորներով արգելափակել են ճանապարհները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին