12 C
Yerevan
7 Մարտի, 2021
136192 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ․ Քաղավիացիայի կոմիտե
Այլ Լուրեր

Օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ․ Քաղավիացիայի կոմիտե

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոմիտեն անդրադարձել էր մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Նշվել էր, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:  

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։    

Նմանատիպ Հոդվածներ

Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է տեղեկություն առաջիկա չվերթների մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին