12 C
Yerevan
7 Մարտի, 2021
136192 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը
Այլ Լուրեր

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկկողմ փոխգործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:

Դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերի խորացման համար:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ կայացրած որոշման մասին

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին