1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136361.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Արցախի ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագիծը
Այլ Լուրեր

Արցախի ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ին հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ  Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով  ներկայացրել է հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում,ինչն  ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված  հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում քրեական գործ է հարուցվել պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով

Նատա Հարությունյան

Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել

Նատա Հարությունյան

Արցախի բանկերում ավանդների ու վարկերի ցուցանիշները կրկին նվազել են

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին