1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » ԱՄՆ-ը պաշտպանում Է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը
Աշխարհ

ԱՄՆ-ը պաշտպանում Է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել Է, որ Միացյալ նահանգները պաշտպանում Է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարն ընդգծել Է Բայդենի վարչակազմի այն համոզմունքը, որ երկու պետությունների վրա հիմնված որոշումը Իսրայելի՝ որպես հրեական եւ ժողովրդավարական պետության, ապագան ապահովելու լավագույն միջոցն Է, որը խաղաղությամբ կապրի կենսունակ եւ ժողովրդավարական պաղեստինյան պետության հարեւանությամբ»,-հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նրա խոսքով՝ Բլինքենը նաեւ դեմ Է արտահայտվել «Իսրայելի նկատմամբ բազմակողմ ձեւաչափով միակողմանի գործողություններին»: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք պաղեստինյան պետության ստեղծման շուրջ ձեւակերպումները չԷին վերացել ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունից, բայց գործնականում չեն գործածվել: Բացի այդ, Թրամփի վարչակազմը չի առարկել Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափի բռնակցման դեմ: Բռնակցման պլանները արդյունքում դադարեցվել են արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին