1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Ոստիկանությունն արձագանքել է ոստիկանների գործողությունների հետևանքով բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվելու լուրին
Այլ Լուրեր

Ոստիկանությունն արձագանքել է ոստիկանների գործողությունների հետևանքով բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվելու լուրին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե ընդդմիության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիներից մեկի ոտքը: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության պարզաբանումը. 
«Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։ Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին