1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136364.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Իտալիայում շուրջ երկու հարյուր դագաղ Է հայտնվել ջրում
Աշխարհ

Իտալիայում շուրջ երկու հարյուր դագաղ Է հայտնվել ջրում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն Է իջել սողանքի պատճառով: Այդ մասին հաղորդել Է հրշեջ պահպանության ծառայությունը. տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ծովն Է ընկել երկու հարյուրից ավելի դագաղ՝ հանգուցյալներով:

Բարձունքի անկումը ջրի մակերեույթի եւ ժայռի եզրամասի միջեւ, դատելով հրշեջների լուսանկարներից, կարելի Է գնահատել մի քանի տասնյակ մետր: Փլուզումը, ինչպես նշվում Է, կարող Է պայմանավորված լինել հողի Էրոզիայով, որը վերջին տարիներին խորացրել են սաստիկ հորդացող ալիքները: Ինչպես հաղորդել Է la Stampa թերթը, սողանքի ժամանակ հաջողվել Է փրկել մի խումբ աշխատողների, որոնք գտնվում Էին գերեզմանատանը: Հողազանգվածների տեղաշարժերից տուժել Է երկու կապելլա: Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին օրվա երկրորդ կեսին: Այդ վայր են այցելել հրշեջներ, ոստիկաններ եւ առափնյա պահպանության աշխատակիցներ: Նրանք տեղադրել են ընդջրյա փակոցներ, որպեսզի դագաղները չհեռանան ափից, եւ ձեռնամուխ են եղել դրանց բարձրացմանը գերեզմանատան տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել

Անի Գրիգորյան

Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը

Նատա Հարությունյան

Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին