1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Հայտնի են գիտական լրագրության մրցույթի 2020-ի մրցանակակիրների անունները
Գիտակրթական

Հայտնի են գիտական լրագրության մրցույթի 2020-ի մրցանակակիրների անունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը փետրվարի մրցանակներ հանձնեց ոլորտն ակտիվ լուսաբանող լրագրողներին՝ ընդգծելով նրանց կարևորությունը գիտության հանրահռչակման գործում:

Ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի մրցանակակիրների անունները հայտնի դարձան փետրվարի 23-ին աստղադիտարանում կազմակերպված միջոցառմանը:

Լավագույն տպագիր կամ առցանց հոդվածի համար մրցանակի արժանացավ Վահրամ Հովհաննիսյանը:

Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի համար մրցանակը հանձնվեց «Ա1+»-ի լրագրող Ռուզաննա Մկրտչյանին:

Աստղագիտական ոլորտն ակտիվ լուսաբանելու համար մրցանակ տրվեց Զավեն Պետրոսյանին:

«2009 թվականից սկսել ենք զարգացնել գիտական լրագրությունը: Խորհրդային ժամանակներում այն կար. այնպես չէ, որ մենք զրոյից ենք սկսել: Ճանաչում եմ պատկառելի տարիքի լրագրողների, որոնք Խորհրդային տարիներից ակտիվ լուսաբանում էին գիտությունը: Այդ տարիներին դա բնական էր և հատուկ ջանք այդ ուղղությամբ գործադրելու կարիք չկար: 1990-ականներին մեծ հետընթաց եղավ ինչպես այլ, այնպես էլ այդ բնագավառում»,-նշեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նա նշեց, որ  գիտական լրագրությունը խթանելու նպատակով 2010 թվականին «Ֆեյսբուք»-ում «Հայաստանի գիտական լրագրողներ» խումբ են բացել, որտեղ ոլորտը լուսաբանող լրագրողները զետեղում են իրենց հոդվածները:

Միջոցառման ավարտին Միքայելյանը շնորհակալագրեր հանձնեց աստղադիտարանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած գիտաշխատողներ Պողոս Բավոյանին և Դանիել Բաղդասարյանին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին