1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136364.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Արցախի միացման օրակարգն այս պայմաններում միակ հնարավոր տարբերակն է․ Ռոբերտ Ղևոնդյան
Հարցազրույցներ

Արցախի միացման օրակարգն այս պայմաններում միակ հնարավոր տարբերակն է․ Ռոբերտ Ղևոնդյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտի փողոցներում մարդիկ նույն կարգախոսները պարունակող պաստառներով էին դուրս եկել փողոց ինչ 1988թ․ շարժման սկզբին՝ «Միացում», «Մեր ապագան Հայաստանի հետ է»։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ միացման գաղափարը, ընդհանրապես՝ Արցախի ազգային ազատագրական պայքարը շարունակվում է, և կշարունակվի, քանի դեռ միջազգային հանրությունը վերջնականապես չի ճանաչել Արցախի բնակչության կարգավիճակը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, Արցախի խնդրի լուծման համատեքստում, միացման օրակարգը շատ կարևոր է համարում․ «Հայ պետական այրերի բացթողումն է եղել միացման օրակարգը փոխարինել անկախության օրակարգով, որովհետև տեսանք, որ անկախության օրակարգը, որն ըստ ժամանակի քաղաքական այրերի պետք է ավելի հասկանալի լիներ աշխարհի համար, իրականում ո՛չ հասկանալի էր, ո՛չ հասանելի, և արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։ Վերադարձը միացման օրակարգին շատ կարևոր է, կարծես թե տեղի է ունենում հայկական կողմերի մոտեցումների փոփոխություն, և առաջինը այդ մասին Արցախն է բարձրաձայնում, կարծում եմ, որ Արցախն այդ մասին բարձրաձայնում է Հայաստանի հետ համաձայնեցված, ամենայն հավանականությամբ, կա որոշակի գործընթաց, որը մենք չենք տեսնում»։

Ղևոնդյանի պնդմամբ՝ այսօր լրիվ այլ է խոսել միացման մասին, քանի որ այժմ հայկական կողմը տիրապետում է ընդամենը 2,5-3000 քառակուսի կիլոմետրին․ «Բնականաբար այդ փոքր տարածքի վրա պետությունն ընդհանրապես արդյունավետ համարվել չի կարող, և ընդամենը մնում է խոսել միացման օրակարգի մասին»,- կարծում է Ղևոնդյանը։

«Ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանն արդեն պետք է բանակցությունների գնա այլ օրակարգով, գուցե միանգամից ամբողջական փոփոխություն տեղի չունենա, բայց վեկտորն այնուամենայնիվ շեղվել է դեպի միացման օրակարգ, ինչը կարծում եմ, տվյալ պայմաններում միակ հնարավոր տարբերակն է»,- ասաց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանը համակարծիք չէ այն տեսակետներին, ըստ որոնց, եթե հայկական կողմը հասնի Արցախի անկախության ճանաչմանը, միացումն ավելի հեշտ կլինի․ «Անկախության ճանաչումն առաջին հերթին կախված է հակառակորդ կողմի ցանկությունից, իսկ հակառակ կողմը կարող է այնպիսի պայմաններ թելադրել, որոնք հետագայում կարող են խոչընդոտել  միացման գործընթացներին, բացի այդ՝ պետք է հասկանանք, որ անկախության ճանաչման հարցն այս պահին նույնիսկ օրակարգային էլ չէ, որովհետև պատերազմի արդյունքները հնարավորություն չեն տալիս նախկինի պես խոսել ուժի դիրքերից և անկախության ճանաչումն առաջնային պլան բերել, եթե հետագայում հնարավոր լինի այդ օրակարգն առաջ քաշել, այնուամենայնիվ, կարծում եմ, միացման օրակարգը շատ ավելի արդյունավետ կլինի հայկական կողմի համար»,- եզրափակեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանը «անակնկալ» չի սպասում Ռուսաստանից Արցախի հարցով․ քաղաքագետ

Սերինե

Նախագահի գործողությունների վերաբերյալ հնչող մեղադրանքներում կան որոշակի հիմքեր․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

Վարչապետի կողմից ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնումը ճանապարհային քարտեզում մտցնելը լավ ու բարի ցանկություն է, ոչ թե ռեալ գործողություն․ քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին