1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը
Այլ Լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 23-ին հանդիպել են ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորել են, որ միջազգային հանրությունը թիրախային եւ հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Նշվել է, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:

«Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,- նշել է դեսպանը:

Նմանատիպ Հոդվածներ

ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

Նատա Հարությունյան

«Ռուսաստանը «լվաց ձեռքերը» և պատանդների, ռազմագերիների հարցը թողեց հայ-ադրբեջանական բանակցությունների վրա». քաղաքագետ

Նատա Հարությունյան

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու ԱԺ քննարկումը կանցնի դռնփակ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին