1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136342.4 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Չեխիայում կասկածում են, որ երկրում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մուտացիա Է հայտնվել
Աշխարհ

Չեխիայում կասկածում են, որ երկրում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մուտացիա Է հայտնվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չեխիայի Ազգային ռեֆերենցիոն լաբորատորիայի (ԱՌԼ) փորձագետները փետրվարի 23-ին հետազոտությունների համար ստացել են կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիայի» երկու ենթադրյալ նմուշ, որը կարող Էր հանրապետությունում հայտնվել արտասահմանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Առողջապահության պետական ինստիտուտի ներկայացուցիչ Կլարա Դոլակովան:

«Առայժմ ԱՌԼ-ն չի հաստատել մեզ մոտ կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» հիմնամանրԷի հայտնվելը: Առկա Է երկու նմուշների առկայության մասին տեղեկատվություն, որոնցից մեկը պատրաստվել Է հետազոտության, իսկ երկրորդը հետազոտության համար չի համապատասխանում RNA-ի ցածր կոնցենտրացիայի պատճառով: Երկու դեպքում Էր կասկածն ընկնում Է արտասահմանից ներմուծման վրա»,-ասել Է Դոլակովան:

Նրա խոսքով՝ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնը (ECDC) առողջապահության ազգային մարմիններին արդեն նախազգուշացրել Է, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակների մեծ աճ Է տեղի Է ունեցել ամբողջ Եվրոպայում:

Բացի այդ, բրիտանացի բժիշկների ուսումնասիրությունների համաձայն, որը հրապարակվել Է New England Journal of Medicine հրատարակությունում, կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիան» կարող Է երկու երրորդով նվազեցնել պատվաստանյութերի, մասնավորապես, Pfizer/BioNTech պատրաստուկի արդյունավետությունը: Դրա հետ կապված՝ այդ ֆիրմաների փորձագետները, ԶԼՄ-ների տվյալներով, իբր պատրաստ են թեստավորել իրենց պատվաստանյութի նոր տարբերակը:

Չեխիայում ներկայում ակտիվորեն տարածվում Է կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷն, որը գերակշռող Է դարձել հանրապետության արեւմտյան շրջաններում: Հիվանդների քանակությունն այստեղ 3-4 անգամ գերակշռում Է երկրի միջին ցուցանիշները: Հեբ եւ Տախով քաղաքների հիվանդանոցները լեփ-լեցուն են, ինչի կապակցությամբ հիվանդներին ստիպված են ուղարկել 200-300 կիլոմետր դեպի երկրի հարավ-արեւելք:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 22-ին հանրապետությունում գրանցվել Է 11 հազար 233 կորոնավիրուսով հիվանդ, ինչը 2310-ով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ այդ օրը: Ընդամենն այժմ հիվանդ Է 120 հազար 823 մարդ: Հոսպիտալացված Է 6572 մարդ, որոնցից 1329-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ծանր հիվանդների քանակությունն ամենախոշորն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Չեխիան մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ առողջապահական համակարգին

Նատա Հարությունյան

Ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

Անի Գրիգորյան

Չեխիայում հոկտեմբերի 28-ից պարետային ժամ Է սահմանվում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին