1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136368 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » ՀՀ-ում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Արա Այվազյանին
Այլ Լուրեր

ՀՀ-ում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Արա Այվազյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 23-ին ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարար Արա Այվազյանը շնորհավորել է դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ 

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։

Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորել են  փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։

Նմանատիպ Հոդվածներ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

Նատա Հարությունյան

Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին