8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136233.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
Այլ Լուրեր

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ արձանագրել է, որ Երևանի և Չինաստանի մի շարք քաղաքների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա տարբեր բնագավառներում:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել քաղաքային մի շարք ենթակառուցվածքների զարգացման հարցում չինական կողմի ցուցաբերած աջակցության համար և նշել, որ քաղաքը բաց է քննարկելու փոխգործակցության խորացումը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ հանրային տրանսպորտի բարեփոխումների հարցում: Իր հերթին դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության ընթացքում նպաստելու Երևանի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության կայուն զարգացմանը:

Նմանատիպ Հոդվածներ

Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը․ քաղաքապետի պարզաբանումը

Նատա Հարությունյան

Հայկ Մարությանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ

Նատա Հարությունյան

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ․ Հայկ Մարության

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին