
Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը
-Տիկին Կարապետյան, արտախորհրդարանական ընդդիմությունը և ԲՀԿ-ն արմատական շարժում են սկսել իշխանափոխություն իրականացնելու համար։ Ձմռան ցրտին 13 հազար հոգի է մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։ Ինչո՞վ եք բացատրում այդ մարդաշատությունը։
-Նախ պետք է ասեմ, որ երևի ամենաարմատականը մենք տեսել ենք նոյեմբերի 9-ի գիշերը, դրանից ավելի արմատական դեռևս չենք տեսել։ Դա շատ դատապարտելի ձև էր իշխանափոխության փորձ կատարելու։ Հանրահավաքների ճանապարհն, իհարկե, օրենքի շրջանակներում է, բայց պետք է նշեմ, որ հանրահավաքների հարթակից շատ հաճախ, բացի նրանից, որ քաղաքական բովանդակություն չի հնչում, և սա իմ քաղաքական գնահատականն է, այլ նաև հնչում է այնպիսի բովանդակություն, որ արժանի է և արժանանում է իրավապահ մարմինների ուշադրությանը։ Այսինքն, բռնության կոչեր, ուղղակի կոչեր, որոնք լսել ենք անցած ամիսների ընթացքում և նաև եթե ոչ ուղղակի բռնության կոչեր, ապա՝ լեգիտիմացում, բռնության երևույթի ընդունելի լինելու մասին ձևակերպումներ, կամ էդ բռնությունը հասունացնելու գաղափարներ՝ խմբեր կազմեք բակերում, կայծակնային ապստամբություն։ Այս գաղափարները Վազգեն Մանուկյանի պարագայում նոր չեն, պայմանավորված չեն հետպատերազմական իրավիճակով։ Ես հեղինակավոր պարբերականներից մեկում վերջերս կարդացի մի տետրակի հրապարակում․․․
-«Ի՞նչ անել»։ Այդպես էր կոչվում տետրակը։
-Այո։ Վազգեն Մանուկյանի հեղինակած մտքերն էին։ Որքան տեղյակ եմ՝ նա չի հերքել այդ տետրակի պատկանելությունը։ 1996-ի իշխանափոխության պլանն էր և թե այն ժամանակ, թե հիմա երևում է, որ Վազգեն Մանուկյանը ժողովրդին համարում է մանիպուլացիայի շատ հեշտ ենթարկվող զանգված և դա է փորձում անել։ Այսինքն, ներազդել մարդկանց մտածողության վրա, որ նրանք բռնությունը համարեն ընդունելի, և այնուհետև այդ միջավայրում հույս է տածում, որ ինչ-որ մեկը կդիմի այդ բռնությանը։
Մանրամասները տեսանյութում
Զրուցեց Մհեր Արշակյանը