6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134211.2 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Այլ Լուրեր

Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Նվեր Մնացականյանը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, — խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

 Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: 

«80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Նմանատիպ Հոդվածներ

Բախումները մտքներիցս հանենք, մենք թշնամիներ չունենք․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Նատա Հարությունյան

Հեղաշրջման վտանգը կառավարելի է, կարծում եմ՝ հուզական հայտարարություն էր․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Նատա Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է․ ուղիղ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին