6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134243.2 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների մասին
Այլ Լուրեր

Իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Հարցին՝ գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ, վարչապետը պատասխանել է. «Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

Ընդ որում` էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»:

Վարչապետն ընդգծել է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: «Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»,- ասել է վարչապետը:

Լրագրողը նկատել է, որ հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, իսկ մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: «Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով»,- հարցրել է Նվեր Մնացականյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի: «Մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,- ասել է վարչապետը:

Ճշտող հարցին՝ իրական հնարավորությունը կա՞, վարչապետը դրական պատասխան է տվել: «Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ,  այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է նա:      

Կառավարության ղեկավարը նշել է՝ քանի դեռ տեսնում են, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են՝ պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: Վարչապետը հիշեցրել է, որ մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել:     

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում բանակի ծառայությունը. վարչապետը ներկայացրեց 2018-ից հետո կատարվածը

Անի Գրիգորյան

Բախումները մտքներիցս հանենք, մենք թշնամիներ չունենք․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Նատա Հարությունյան

Հեղաշրջման վտանգը կառավարելի է, կարծում եմ՝ հուզական հայտարարություն էր․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին