7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134252.8 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Ցանկացած ոք, ով սեպտեմբեր-նոյեմբերին չի եղել ՀՀ ղեկավար, կարող է այդ նույնն ասել. Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին
Այլ Լուրեր

Ցանկացած ոք, ով սեպտեմբեր-նոյեմբերին չի եղել ՀՀ ղեկավար, կարող է այդ նույնն ասել. Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում վարչապետը նշել է. «Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել:

Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Բանակը պիտի ենթարկվի միայն ու միայն ժողովրդի իշխանությանը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում բանակի ծառայությունը. վարչապետը ներկայացրեց 2018-ից հետո կատարվածը

Անի Գրիգորյան

Բախումները մտքներիցս հանենք, մենք թշնամիներ չունենք․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին