7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134252.8 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին
Այլ Լուրեր

Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը երրորդ անգամ առաջադրվել էր, որպեսզի իրագործեր «լավրովյան պլանը»: Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հարցրել է՝ «իսկ ի՞նչ էր խանգարում դա անել դրանից առաջ»:

«Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձեր՝ ստացվեր դրանից հետո կամ ինչն էր խանգարում Ազգային ժողովի ամբիոնից դա հայտարարել: Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա,  բանակցային գործընթացից հույս չկա, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ: Իսկ այդ վայրկյանին՝ 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի: Բայց ի վերջո պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 98 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման: Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը»,-  ասել է վարչապետը:          

Անդրադառնալով Սարգսյանի մյուս հայտարարությանը, որ եթե ապրիլյան քառօրյան երկարեր, իրենք անպայման կճանաչեին Արցախի անկախությունը և զարմանում է, թե ինչու նույնը չի արվել արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում:  

«Ինչքա՞ն երկարեր: Գուցե, 2016 թվականի համար էլ 4 օրն էր պատերազմի շատ երկար: Որովհետև պետք է արձանագրել, իսկ այդ քայլն իրավիճակն ավելի լավը կդարձնե՞ր, թե՞ իրավիճակն էլ ավելի կվատթարացներ: Կամ եթե ճանաչել՝ ճանաչել. տեսականորեն ցանկացած պահի էլ կարելի է ճանաչել: Այդ դիսկուրսը միշտ էլ եղել է՝ վերջին 15 տարում, վերջին 10 տարում: Մի մասը մտածում է, որ պետք է պատերազմի ընթացքում ճանաչել, մյուս մասը մտածում է, որ պետք էր պատերազմից առաջ ճանաչել, երրորդ մասը մտածում է, որ պետք է պատերազմից հետո ճանաչել: Իսկ խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ մեսիջներ մանիպուլյատիվ էին. հակադրվում էր նաև Ռոբերտ Քոչարյանին. Գ. Մադոյան

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյան հեղափոխականը

Անի Գրիգորյան

Ինչի մասին չխոսեց Սերժ Սարգսյանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին