-4.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը
Այլ Լուրեր

Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցութային խորհրդի անհատական կազմը:

Այս մասին ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակած է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը և ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն փաստաբան Իրինա Փիլոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Միրզոյանը վստահեցնում է՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունները համառ ջանքեր են գործադրում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Անի Գրիգորյան

Միրզոյանը և Վոլոդինը կարևորել են ԼՂ-ում ռազմագործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունը

Անի Գրիգորյան

Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել ՍԴ-ի շուրջ մթնոլորտը

Diana Amirkhanyan
Բեռնում.....