14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Նավթով բեռնված նիդեռլանդական լցանավը կորցրել Է ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ
Աշխարհ

Նավթով բեռնված նիդեռլանդական լցանավը կորցրել Է ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ

Eemslift Hendrika նիդեռլանդական նավը, որի անձնակազմը բաղկացած Է 12 մարդուց, աղետի ազդանշան Է տվել ուժեղ կողաթեքվածքի եւ Նորվեգիայի ափերի մոտ ընթացքը կորցնելու պատճառով. անձնակազմը տարհանվել Է, սակայն պահպանվում Է նավի շրջվելու վտանգը, որը բեռնված Է նավթով եւ դիզելային վառելանյութով: Այդ մասին հաղորդել Է NRK հեռուստառադիոընկերությունը:

Ինչպես նշում Է հեռուստաընկերությունը, հոլանդական նավն աղետի ազդանշանը տվել Է դեռ ապրիլի 5-ի ցերեկը: Նորվեգիայի նավահանգստային ծառայության եւ ծովագնացության վարչությունը որոշում Է ընդունել անձնակազմի 12 անդամներից ութին դուրս բերել, չորս նավաստիները, կապիտանի գլխավորությամբ, շարունակել են պայքարել ապրելունակության համար, սակայն այն բանից հետո, երբ նավը կորցրել Է ընթացքը, փրկարարները դուրս են բերել մնացած թիմին:

«Գլխավորն այս պահին այն Է, որպեսզի թույլ չտրվի կողաթեքվածք տված նավի շրջվելը եւ կանխվի ծանր նավթի ու դիզելային վառելիքի արտահոսքը»,-հաղորդագրությունում մեջբերվում Է վարչության ներկայացուցիչ Հանս-Փեթեր Մորթենսհոլմի խոսքը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ նավը դրեյֆում Է Օլեսուննայի շրջանում, ափի ուղղությամբ. ըստ մասնագետների գնահատման, նավի շրջվելու հավանականությունը մեծ Է սաստիկ կողաթեքվածքի եւ այդ շրջանում ալեկոծված ծովի պատճառով. ալիքի բարձրությունը հասնում Է 15 մետրի:

Հաղորդվում Է, որ նավը բեռնված Է մոտավորապես 350 տոննա ծանր նավթով եւ 50 տոննա դիզելային վառելիքով: Նավի դրեյֆի շրջան Է շարժվել առափնյա պահպանության նավը, ինչպես նաեւ ինքնաթիռ՝ իրադրությունը գնահատելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....