6.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Չորաբեռնատար նավը նավթատար լցանավի է բախվել Ցինդաոյի խարսխակայանում
Այլ Լուրեր

Չորաբեռնատար նավը նավթատար լցանավի է բախվել Ցինդաոյի խարսխակայանում

Sea Justice փոխադրող ընկերության չորաբեռնատար նավն ապրիլի 27-ին բախվել Է A Symphony նավթատար լցանավին, որը գտնվում Էր Չինաստանի Ցինդաո նավահանգստի խարսխային կայանատեղում: Այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Goodwood Ship ընկերության՝ լցանավի սեփականատիրոջ ղեկավարությանը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշված Է, որ հարվածը հոսաթողում Է առաջացրել ցիստեռններից մեկում, ինչի հետեւանքով վառելիքը լցվել Է ջուրը:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 08:50-ին (Երեւանի ժամանակով 04:50-ին): Ճշտվում Է, որ անձնակազմի անդամների թվում տուժածներ չկան:

Marine Traffic պորտալի տվյալների համաձայն՝ Sea Justice-ը չորաբեռնատար Է, որը նավարկում Է Պանամայի դրոշի ներքո, իսկ A Symphony լցանավը՝ Լիբերիայի դրոշի ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....