ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում։
Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:
