3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Հունաստանում օրեր շարունակ հրշեջներին չի հաջողվում մարել խոշոր անտառային հրդեհը
Աշխարհ

Հունաստանում օրեր շարունակ հրշեջներին չի հաջողվում մարել խոշոր անտառային հրդեհը

Հունաստանի հրշեջ ծառայությանն արդեն երրորդ օրն է՝ չի հաջողվում մարել Աթենքից արևմուտք ընկած հատվածում բռնկված մեծ անտառային հրդեհը: Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ կան կրակի մեծ թվով աղբյուրներ:

Հրդեհը սկսվել է մայիսի 19-ին՝ Լուտրակի քաղաքից ոչ շատ հեռու՝ ճյուղերի այրման հետևանքով:Քամոտ եղանակի հետևանքով կրակը սկսել է տարածվել, այս օրերի ընթացքում այրվել է շուրջ 5.5 հազար հեկտար այգի:  Տարհանվել են հարյուրավոր տեղացիներ: Հրդեհի ծուխը հասել է մինչև Աթենք:

Այս պահին հրդեհի մարման աշխատանքներ են իրականացնում 300 հրշեջ և ավիացիա:

Բեռնում.....