11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Քաղաքականություն

Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, քաղաքական կեղտոտ խաղերով, ընտրություններով և քարոզչությամբ տարված քաղաքական գործիչներ,

Իմ այս խոսքն իր բովանդակությամբ մի փոքրկտարբերվի այս օրերին քաղաքական այրերիկողմից հնչեցվող ելույթներից։ Հաշվի առնելովաշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքինքաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանումխորհրդարանական արտահերթընտրությունների անցկացումը վտանգավոր է։

 Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքինվտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիականբախումներ։

Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմնախորդ ելույթներում և կոնկրետշեշտադրումներով հայտնել եմ, թե այսընտրությունները ինչ վտանգների առաջ ենկանգնեցնելու մեր պետությունն ուպետականությունը։ Ինձ համար աթոռն ուպաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթչունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ,  պատերազմիբոհով անցած և չավարտված պատերազմիպայմաններում գոյության կռիվ տվող մերպետությունը պատրաստ չէ արտահերթընտրությունների։

Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջևծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներհյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկինբաժանվենք այս կամ այն գաղափարականթիմերի։ Ահա թե ինչու՝ առաջարկում եմ վերկանգնել մասնատվածությունից, թոթափելատելությունն ու չարությունը։

Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մերպետության և պետականության, մեր ազգի առջևծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները ևայս ճակատագրական պահին տարբերենքառաջնայինը երկրորդայինից։

 Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանումմասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։

Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մերպետականությունը պահելու, զարգանալու համարև պարզապես անշահախնդիր սիրենք մերհայրենիքը։

Վստահ եղե՛ք, որ Միասին Մենք Կարող ենք»։

Բեռնում.....