-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Մայիսի 25-ին Բաքվում մեկնարկելու է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավարությունը
Գլխավոր Նորություններ

Մայիսի 25-ին Բաքվում մեկնարկելու է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավարությունը

Մայիսի 5-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայությունն ավարտել է հետաքննությունը և դատարան է ուղարկել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի քրեական գործը։

Ըստ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2,500 դոլար վարձատրության դիմաց։

Էուլջեքյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Հիշյալ հոդվածները թույլ են տալիս ցմահ ազատազրկում պահանջել ամբաստանյալի համար։ Անկասկած է, որ դատավարությունը այդպես էլ ավարտվելու է։

Մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Այդ ցուցմունքների հիմնական թեզերը Վիգեն Էուլջեքչյանը ակնհայտ ճնշման տակ ներկայացրել է տեսախցիկի առջև։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարձկան ահաբեկիչների համատարած ներգրաված Ադրբեջանը ուղղակի փորձում է հակադարձել հայկական և միջազգային մեղանդրանքներին: Այս ի սկզբանե ակնհայտ ավարտ ունեցող դատավարությամբ Ադրբեջանը փորձում է ապացուցել, որ վարձկանների ծառայություններից օգտվել են, ոչ թե իրենք, այլ հայերը։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանի գերևարված կինը՝ Մարալ Նաջարյանը, մարտի 11-ին ազատ է արձակվել և վերադարձել տուն՝ Բեյրութ։

Բեռնում.....