Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը համաձայնագիր է ստորագրել ռուսական «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքն Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ արտահանելու իրավունքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է ամրապնդել իր դիրքերը նավթի և գազի միջազգային առևտրում։ Ռուսաստանի «Ռոսնեֆտ» նավթային ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսում է ընկերության կողմից արտադրվող նավթամթերքը Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրները և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ մատարակարելու վերաբերյալ»,- նշել է Ահմեդովը։
Ահմեդովի խոսքով, ներկայումս համաձայնեցվում են նախատեսված գործողությունների շրջանակը և ժամկետները:
Ավանդաբար, Ուկրաինա ռուսական նավթամթերքը մատակարարում էր ռուսական ազդեցության գործակալ համարվող Վիկտոր Մեդվեդչուկը, ում աղջկա կնքահայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Խորհրդանշական է, որ ուկրաինական իշխանությունների կողմից ՌԴ նախագահի մերձավոր Մեդվեդչուկի վրա քրեական գործ հարուցելուց և նրա նավթամթերային բիզնեսը դադարեցնելուց հետո, ռուսական նավթամթերքի մատակարարումը, փաստորեն, ստանձնում է ադրբեջանական SOCAR-ը:
