2025 թվականի մայիսի 24-ի դրությամբ տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 88 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 100 միլիոն 166 հազար խորանարդ մետր ջուր։
